ՀՀովհաննես Վարդանյան

Գերմանիան գտնվում է պատմության մեջ ամենածանր տնտեսական իրավիճակում. Մերկել. TACC

Գերմանիան գտնվում է պատմության մեջ ամենածանր տնտեսական իրավիճակում. Մերկել. TACC

Գերմանիայի տնտեսական իրավիճակն այժմ ամենավատն է պատմության ընթացքում: Այս մասին ARD հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Գերմանիան գտնվում է պատմության մեջ ամենածանր տնտեսական իրավիճակում: Դա պետք է պարզապես ընդունել: Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է Մերկելն ու հստակեցրել, որ Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով շուրջ 7 մլն մարդ աշխատում է ոչ ամբողջական գրաֆիկով:

Կանցլերը նշել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե համավարակը որքան կշարունակվի և թե երբ կստեղծվի պատվաստանյութ: «Չենք կարող գուշակել ապագան, բայց, կարծում եմ, մեր գործողությունները ճիշտ են եղել»,- ասել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում