ՄՄարի Կոստանյան

Հոնկոնգի 3 մլն քաղաքացիներ կարող են բնակվել Մեծ Բրիտանիայում, եթե Չինաստանը նոր օրենք ընդունի. Sky News

Հոնկոնգի 3 մլն քաղաքացիներ կարող են բնակվել Մեծ Բրիտանիայում, եթե Չինաստանը նոր օրենք ընդունի. Sky News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Հոնկոնգի մոտ 3 միլիոն քաղաքացիների խոստացել է Միացյալ Թագավորությունում կեցության և աշխատելու իրավունք տալ, ինչին կհաջորդի նաև քաղաքացիության շնորհումը, եթե Չինաստանն ընդունի քաղաքին վերաբերող ազգային անվտանգության մասին վիճահարույց օրենքը: Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը:

Միացյալ Թագավորության Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ քայլը երկրի պատմության մեջ մուտքի արտոնագրի համակարգում արձանագրված ամենամեծ փոփոխությունն է:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտնել էր, որ առաջարկը կգործի Հոնկոնգում բնակվող, սակայն բրիտանական անձնագիր ունեցող 350000 քաղաքացիների համար: Սակայն, Ջոնսոնը մտադրվել է ծրագրի մեջ ընդգրկել ևս 2.5 մլն քաղաքացու:

Պաշտոնական Պեկինը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի որոշումը ոտնահարում է միջազգային նորմերը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում