ՄՄարի Կոստանյան

Համավարակի երկրորդ ալիքը կարող է լինել սեպտեմբերին. ԱՀԿ. ТАСС

Համավարակի երկրորդ ալիքը կարող է լինել սեպտեմբերին. ԱՀԿ. ТАСС

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը կարող է լինել սեպտեմբերին, որին անհրաժեշտ է նախապատրաստվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն՝ գրում է ТАСС գործակալությունը:

«Եվրոպական շատ երկրներում այժմ դիտվում է կորոնավիրուսի համավարակի թուլացում, սակայն պետք է պատրաստ լինել երկրորդ ալիքին, որի բռնկումը հավանական է լինի սեպտեմբերին՝ սեզոնային գրիպի ժամանակ»,- հայտնել է Հանս Կլյուգեն:

ԱՀԿ-ի հավաստմամբ՝ իրավիճակի լավացումը ոչ թե տոնելու, այլ՝ նախապատրաստվելու ժամանակ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում