ՄՄարի Կոստանյան

Մահացության նոր ռեկորդ Բրազիլիայում և Մեքսիկայում. CNN

Մահացության նոր ռեկորդ Բրազիլիայում և Մեքսիկայում. CNN

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում: Բրազիլիայում արձանագրվել է վարակից մեկօրյա մահացության նոր ռեկորդ: Այս մասին գրում է CNN-ը:

Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 1349 դեպք, ինչը մահացության ընդհանուր թիվը հասցրել է 32548-ի:

Բրազիլիայում մեկ օրում վարակվել է 28633 մարդ: Այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը  584016 է:

Մեքսիկայում նույնպես գրանցվել է մեկօրյա մահացության ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամում այս երկրում մահացել է 1092 հիվանդ: Նախորդ ռեկորդը 501 էր:

Մեքսիկայում մահացության ընդհանուր ցուցանիշը 11700 է: Այս երկրում կա 101238 վարակված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում