ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը մտադիր է «միջուկային նոր պայմանագիր» առաջարկել. РИА Новости

Թրամփը մտադիր է «միջուկային նոր պայմանագիր» առաջարկել. РИА Новости

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի հետ «միջուկային պայմանագիր» կնքելու ցանկության մասին: Ըստ նրա՝ «անվտանգ ատոմը» «ամենամեծ խնդիրն է աշխարհում»:

2010 թվականին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը մնում է միակ գործող համաձայնագիրը ռազմական հզորությունը սահմանափակելու հարցում: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2021-ի փետրվարին, և Վաշինգտոնն առայժմ չի հայտարարել այն երկարաձգելու մտադրության մասին: Փոխարենը Թրամփը նշել է, որ նախատեսում է մշակել  նոր եռակողմ միջուկային համաձայնագիր Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև: Պեկինն այդ գաղափարը մերժել է:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ զրոյական է համարել պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորությունները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում