ՄՄարիամ Մխիթարյան

Երկրորդ ձերբակալությունը՝ Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալու համար. Ermenihaber

Երկրորդ ձերբակալությունը՝ Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալու համար. Ermenihaber

Թուրքիայում ձերբակալվել է Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից էլեկտրոնային նամակներ ուղարկած երկրորդ անձը: Հայտնի է դարձել, որ Է․Բ․-ն, բացի անանուն սպառնալիքներ ուղարկելուց, մեղադրվում է նաև Թուրքիայի նախագահին վիրավորելու համար։ Յուրաքանչյուր մեղադրանքի առթիվ առանձին հետաքննություն է սկսվել։

Հիշեցնենք, որ անհայտ անձինք սպառնալիքներ պարունակող նամակների էին ուղարկել Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամի էլեկտրոնային փոստին։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն՝  ուղարկված նամակում տեղ էին գտել պնդումներ, թե կազմակերպությունը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում: Նամակի հեղինակները նաև սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, և հիմնադրամի իրավաբանին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում