ՄՄարի Կոստանյան

31 երկրում 3 ամսում կորոնավիրուսից մահացել է 127 լրագրող. РИА Новости

31 երկրում 3 ամսում կորոնավիրուսից մահացել է 127 լրագրող. РИА Новости

Վերջին երեք ամիսների ընթացքում 31 երկրում բռնկված կորոնավիրուսի վարակից մահացել է 127 լրագրող: Վիճակագրական տվյալները հրապարակել են Press Emblem Campaign անկախ լրագրողական ասոցիացիայի ժնևյան կենտրոնակայանից՝ գրում է РИА Новости-ն:

COVID-19-ի զոհ դարձած լրագրողների 2/3-ը մահացել են պրոֆեսիոնալ մասնագիտական պարտականությունները կատարելիս: Միայն մայիսին մահացել է 72 մարդ:

Ասոցիացիայի ղեկավարը հայտնել է, որ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ մահացել են աշխատանքային պարտականությունները կատարելիս անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով:

Առավել շատ մահեր գրանցվել են Լատինական Ամերիկայում: Առաջին տեղում Պերուն է, հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան: Լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում մահացության դեպքեր կան նաև ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում