ՄՄարի Կոստանյան

Իրանում վարակի երկրորդ ալիքն է սկսվում. Al Arabiya

Իրանում վարակի երկրորդ ալիքն է սկսվում. Al Arabiya

Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին, քանի որ երկրում մեկ օրում գրանցվել է վարակի 3117 նոր դեպք՝ տեղեկացնում է Al Arabiya-ն: Իրանում բնակիչներն անտեսում են սոցիալական հեռավորություն պահպանելու կարգը:

«Փաստը, որ մարդիկ այս հիվանդության նկատմամբ միանգամայն անհոգ են դարձել, խիստ մտահոգիչ է: Նրանք կա՛մ միանգամայն վստահում են մեզ, կա՛մ կարծում են, թե կորոնավիրուսի համավարակն ավարտվել է»,- հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին:

Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի պիկը եղել էր մարտի 30-ին, երբ մեկ օրում գրանցվել էր վարակի 3186 դեպք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում