ՄՄարի Կոստանյան

Աֆրիկայում վարակի դեպքերը գերազանցել են 150000-ը. Al Jazeera

Աֆրիկայում վարակի դեպքերը գերազանցել են 150000-ը. Al Jazeera

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 150000-ը: Մեկ օրում արձանագրվել է վարակի 5343 նոր դեպք: Չնայած վարակի տեմպերին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ «սև» մայրցամաքն ամենաքիչն է թիրախավորված՝ գրում է Al Jazeera-ն:

Աֆրիկյան բոլոր երկրներում վարակից մահացության դեպքերը հասել են 4344-ի, իսկ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 116 հիվանդ:

Աֆրիկայում վարակի տեմպերը տարբեր են մայրցամաքի տարբեր երկրներում: Հյուսիսային երկրներում վարակի դեպքերն ավելի շատ են: Եգիպտոսում գրանցվել է 26400 վարակված, մահացության ցուցանիշը 1000 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում