ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից ապաքինվել է 3 միլիոն հիվանդ. Worldometers

Կորոնավիրուսից ապաքինվել է 3 միլիոն հիվանդ. Worldometers

Ըստ Worldometers կայքի՝ կորոնավիրուսի համավարակի վիճակագրությունն այսօր հետևյալն է՝

Ամբողջ աշխարհում կա 6 միլիոն 388317 վարակված, մահացության ցուցանիշը կազմում է 377883: Ապաքինվածների թիվը մոտենում է 3 միլիոնի:

Առաջատար դիրքում կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում գրանցված է 1 միլիոն 859597 վարակված: Մահացել է մոտ 107000 հիվանդ, ապաքինվել՝ 615426-ը:

Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում կա մոտ 530000 վարակված, մահացել է ավելի քան 30000 մարդ:

Երրորդը Ռուսաստանն է: Այստեղ վարակված է 423741, մահացել է ավելի քան 5000 հիվանդ: Ապաքինվածների թիվը մոտենում է 187000-ի:

Հաջորդում է Իսպանիան: Եվրոպական այս երկրում գրանցվել է 286718 վարակված: Մահացության ցուցանիշն ավելի քան 27000 է:

Հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Այս երկրում 276332 վարակված կա, մահացել է ավելի քան 39000 հիվանդ:

Հաջորդում են Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն, Թուրքիան, Իրանը, Չիլին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում