ՄՄարիամ Մխիթարյան

Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցի. Ermenihaber

Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցի. Ermenihaber

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչն է, այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող, օրեր առաջ հարձակման ենթարկված հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Ի դեպ, Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով Մազլում Դ.-ն ձերբակալվել է։ Նա պնդել է, որ որևէ պատճառ չի եղել իր կատարած գործողության հետևում և որևէ մեկի կամ կառույցի հետ կապ չի ունեցել՝ խոստովանական ցուցմունքում ասելով, որ խաչը տեսնելիս ճնշվել է, անհանգստություն է զգացել և միանգամից այն պոկել ու ցած է նետել։ Նա զղջացել է իր արարքի համար։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում