ՄՄարիամ Մխիթարյան

Հունիսի վերջին G-7-ի հանդիպումն ԱՄՆ-ում տեղի չի ունենա. CNN

Հունիսի վերջին G-7-ի հանդիպումն ԱՄՆ-ում տեղի չի ունենա. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է G7 գագաթնաժողովը, որը նա ցանկանում էր անցկացնել հունիսի վերջին, և առաջարկում է ընդլայնել դրան մասնակցելու հրավիրված երկրների ցուցակը: Նա  նշել է Ռուսաստանին, Ավստրալիային, Հարավային Կորեային և Հնդկաստանին, հետագայում չի բացառել նաև Չինաստանի մասնակցությունը:

ԱՄՆ նախագահը G7-ն իր ներկա ձևաչափով համարել է «երկրների շատ հնացած խումբ»:

«Ես հետաձգում եմ այս գագաթնաժողովը, քանի որ չեմ կարծում, որ G7-ը պատշաճ կերպով ներկայացնում է այն, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Թրամփը հայտարարեց, որ հունիսին ցանկանում է Սպիտակ տանն անցկացնել G7-ի ​​գագաթնաժողովը, բոլորի անձամբ ներկայությամբ, ինչն ըստ նրա՝ կազդարարեր աշխարհին, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է: Այդ կապակցությամբ, սակայն, ԱՄՆ նախագահն ստացավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մերժումը:

Այժմ Թրամփը մտադիր է գագաթնաժողովը հետաձգել մինչև սեպտեմբեր և այն անցկացնել ընդլայնված կազմով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում