ՄՄարիամ Մխիթարյան

«Դրագոնը» ամերիկացի տիեզերագնացներին հասցրեց Միջազգային տիեզերակայան.BBC

«Դրագոնը» ամերիկացի տիեզերագնացներին հասցրեց Միջազգային տիեզերակայան.BBC

Ամերիկյան «Դրագոն» տիեզերանավը NASA-ի տիեզերագնացներ Դագ Հերլիին և Ռոբերտ Բենկենին ապահով հասցրեց Միջազգային տիեզերակայան: Այստեղ նրանց դիմավորեց կայանի ռուս-ամերիկյան անձնակազմը: Թռիչքը մինչև տիեզերակայան տևել էր 19 ժամ, ինչը տիեզերագնացներին հնարավորություն էր տվել հանգստանալ, քանի որ մեկնարկից առաջ մեկ շաբաթվա ընթացքում փորձարկումներ էին կատարվում, և առաջին փորձն անհաջող եղավ:

«Դրագոն» տիեզերանավը կառուցել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի SpaceX ընկերությունը: Ի դեպ, առաջին անգամ է տիեզերք թռիչք իրականացնում մասնավոր ընկերությունը, այն էլ՝ ԱՄՆ տարածքից և ամերիկյան տիեզերանավով, ոչ թե ռուսական «Սոյուզ»-ով: Անցած ինը տարիներին ԱՄՆ-ում տիեզերք թռիչքներն արգելված էին, քանի որ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր կայացրել դադարեցնել այդ ծրագրի ֆինանսավորումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում