ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում համընդհանուր ցույցերի ժամանակ մահացել է երկու ցուցարար. Sky News

ԱՄՆ-ում համընդհանուր ցույցերի ժամանակ մահացել է երկու ցուցարար. Sky News

ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ համընդհանուր ընդվզումն արդեն անկառավարելի է դառնում, թեպետ մեղավոր ոստիկանի նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել: Թեմային է անդրադարձել Sky News-ը:

Մինեապոլիսում տեղի ունեցած սպանությունը հերթական ողբերգության պատճառ է դարձել: Դեթրոյթում ցույցերի ժամանակ իրավապահ մարմինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Հրազենային վնասվածքներից մահացել է 19-ամյա մի երիտասարդ:

Սա արդեն երկրորդ նման ողբերգությունն է` կապված Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերի հետ: Կան տասնյակ ձերբակալվածներ:

Բողոքի ցույցեր են անցկացվում Միացյալ Նահագների բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Մինեապոլիսում, Հյուսթոնում, Ատլանտայում, Նյու Յորքում, Լաս Վեգասում, Դենվերում, Ֆոնտանայում, Վաշինգտոնում, Ֆենիքսում, Լյուիսվիլում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում