ՄՄարի Կոստանյան

Microsoft-ը լրագրողներին փոխարինում է ռոբոտներով. BBC

Microsoft-ը լրագրողներին փոխարինում է ռոբոտներով. BBC

Microsoft ընկերությունը մտադիր է իր MSN կայքում աշխատող պայմանագրային տասնյակ լրագրողների փոխարինել ռոբոտներով և լուրեր ընտրելիս օգտագործել ավտոմատացված համակարգ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

MSN կայքի համար լրատվական կազմակերպություններից նորությունների ընտրությունը, տեղադրումը, ինչպես նաև խորագրերի ու լուսանկարների ընտրությունը մինչև այժմ իրականացնում էին լրագրողները:

Լուրերի արտադրության հանձնարարությունը կկատարի արհեստական բանականությունը: Microsoft ընկերությունը տեղեկացրել է, որ սա իր բիզնեսի զարգացման մաս է կազմում: Ամերիկյան տեխնոհսկայի ղեկավարության հավաստմամբ՝ որոշումը պայմանավորված չէ կորոնավիրուսի համավարակով:

Microsoft-ը, ինչպես ցանկացած տեխնոլոգիական ընկերություն, վճարում է լրատվական կազմակերպություններին՝ կայքում նրանց լուրերը տեղադրելու համար: Սակայն լրագրողներն են որոշում՝ որ նորությունը պետք է տեղադրվի և ինչպես պետք է այն ներկայացվի:

Հունիսի վերջին մոտ 50 պայմանագրային լրագրողներ կզրկվեն աշխատանքից, սակայն լրիվ դրույքով աշխատող լրագրողների թիմը կշարունակի աշխատել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում