ՀՀովհաննես Վարդանյան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջովին խզում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ. TACC

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջովին խզում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ. TACC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Փոխանցում է TACC գործակալությունը: 

Թրամփի խոսքով՝ ԱՀԿ-ի ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդել են ԱՄՆ իշխանությունները:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 մլն դոլարի չափով, կուղղի ամբողջ աշխարհում առողջապահական կարիքները հոգալուն։ 

Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել մի կազմակերպություն, որն ակնհայտորեն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում