ՄՄարիամ Մխիթարյան

Բժիշկները Պուտինին խնդրել են արգելել իրենց դեմ քրեական գործերը մինչև համաճարակի ավարտը. ТАСС

Բժիշկները Պուտինին խնդրել են արգելել իրենց դեմ քրեական գործերը մինչև համաճարակի ավարտը. ТАСС

Ռուսաստանի բժիշկները, փաստաբանների հետ, բաց նամակ են գրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկվում է այս տարվա մարտի 21-ից մինչև կորոնավիրուսային համաճարակի ավարտը բժիշկներին պաշտպանել հիվանդների և նրանց ընտանիքների ներկայացրած դատական հայցերից:

Դա վերաբերում է այն հոդվածներին, որոնք պատիժ են նախատեսում անձին անզգուշորեն մահ կամ լուրջ ֆիզիկական վնասներ պատճառելու, ինչպես նաև հիվանդին օգնություն ցույց տալուց հրաժարվելու և սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար: Նամակի հեղինակները պահանջում են արգելել համաճարակի ընթացքում բժիշկների ձերբակալությունը, քանի որ բուժաշխատողներն ու առողջապահության բնագավառի մյուս աշխատակիցները ամեն օր ստիպված են լինում «հարյուր հազարավոր ոչ միայն բժշկական, այլև իրավական որոշումներ կայացնել»: Ընդ որում՝ դրանք բոլորն, ըստ նրանց, ենթակա են վիճարկման:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում