ՄՄարիամ Մխիթարյան

Չուվաշիայի նահանգապետն ընդդեմ նախագահ Պուտինի. РИА Новости

Չուվաշիայի նահանգապետն ընդդեմ նախագահ Պուտինի. РИА Новости

Չուվաշիայի Հանրապետության նախկին ղեկավար Միխայիլ Իգնատիևը Ռուսաստանի Գերագույն դատարան վարչական ​​հայց է ներկայացրել՝ վիճարկելու իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին նախագահ Պուտինի հրամանագիրը: Դատական ​​նիստը նշանակվել է հունիսի 30-ին:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում շրջանառվել է տեսանյութ, որում Իվգրատևը՝ այն ժամանակվա Չուվաշիայի ղեկավարը, զվարճացել է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին դնելով ծիծաղելի իրավիճակում: Նա ստիպել է փրկարարին ցատկել  ծառայողական նոր մեքենաների բարձր պահված բանալիները վերցնելու համար: Չուվաշիայում դրվագը անվանել են «ընկերական կատակ», բայց Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը Իգնատևի պահվածքը համարել է անընդունելի:

Դրանից հետո նահանգապետին հեռացրել են Միասնական Ռուսաստան կուսակցությունից, նախագահ Պուտինն էլ ազատել պաշտոնից՝ վստահության բացակայության պատճառաբանությամբ: Շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Պետդումայի պատգամավոր՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից Օլեգ Նիկոլաևը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում