ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը կառավարության հանդիպման ժամանակ չի զսպել զայրույթը. РИА Новости

Պուտինը կառավարության հանդիպման ժամանակ չի զսպել զայրույթը. РИА Новости

Ռուսական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի մարզերում անտառային հրդեհների և ջրհեղեղի դեմ պայքարելի հարցով երեկ անցկացված նիստը, որի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը չի զսպել զայրույթն ու սեղանին է նետել ձեռքի գրիչը: Նիստում քննարկվել է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակների հարցը. բնական աղետները վտանգում են մարդկանց կյանքը, շատերն անտուն են մնում:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զեկուցել է, որ տարեսկզբից Ռուսաստանում արձանագրվել է բնական հրդեհի 5,626 կենտրոն՝ ավելի քան 852 հազար հա ընդհանուր մակերեսով: Հրդեհը ոչնչացրել է 251 տուն: Նախարարը նաև ասել է, որ տուժածներ կան ջրհեղեղի գոտիներում, 491 բնակելի տուն, 461 տնամերձ հողամաս, 14 կամուրջ և մայրուղիների տասը հատված մնացել են ջրի մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում