ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփ. Եթե ես չլինեի, մենք կկորցնեինք մինչև երկու միլիոն մարդ. TASS

Թրամփ. Եթե ես չլինեի, մենք կկորցնեինք մինչև երկու միլիոն մարդ. TASS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում է հաջողված և դրանում կարևորում իր նախագահ լինելու հանգամանքը: «Եթե ես լավ չկատարեի իմ աշխատանքը, եթե չլինեին համաճարակի դեմ պայքարում Վաշինգտոնի վարչակազմի կողմից ժամանակին ձեռնարկված միջոցները, մենք կկորցնեինք 1,5 միլիոնից 2 միլիոն մարդ, ի տարբերություն ավելի քան 100 հազարի, ինչը, հավանաբար, կլինի վերջնական ցուցանիշը: Ես շատ արագ գործեցի և կայացրի ճիշտ որոշումներ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում:

Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակի ավելի քան 1,725 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 100 հազար մարդ, բուժվել է 479 969-ը: Միացյալ Նահանգներն աշխարհում դարձյալ առաջատար է վարակակիրների և մահացածների թվով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում