ՄՄարի Կոստանյան

Սարո Մարդիրյանը ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի փոխքաղաքապետ. Massispost

Սարո Մարդիրյանը ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի փոխքաղաքապետ. Massispost

Սարո Մարդիրյանը մայիսի 24-ին ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի փոխքաղաքապետ: Այս մասին գրում է Massispost-ը:

Մարդիրյանը հայտնել է, որ երջանիկ է ու հպարտ: Նա մեծ պատիվ է համարում Ալֆորտվիլի փոխքաղաքապետ ընտրվելը:  

«41 տարի առաջ Ալֆորտվիլը հյուրընկալել է իմ ընտանիքին և թույլ տվել ինձ դառնալու այն, ինչ կամ այսօր: Այժմ իմ հերթն է՝ վերադարձնելու այն, ինչ տվել է Ալֆորտվիլը, նվիրվածությամբ, անձնազոհությամբ և խոնարհությամբ ծառայելու քաղաքին»,- հայտնել է Մարդիրյանը։

Սարո Մարդիրյանը շնորհակալություն է հայտնել նաև ծնողներին, որոնք հեռացել են Թուրքիայից՝ իրեն առաջարկելու արժանի ապագա այն երկրում, որը կհարգեր իր հայկական ինքնությունը:

«Ես ցանկանում եմ հպարտությունս հայտնել Ֆրանսիայի եռագույն շարֆը կրելու համար, շատ հայերի նման մենք ընդունել ենք ֆրանսիական արժեքները, պատմությունը և մշակույթը, որոնք համահունչ են մեր հայկական ինքնությանը: Ինչպես ասում էր մեր սիրելի Շառլ Ազնավուրը՝ 100% ֆրանսիացի, 100% հայ»,- ասել է նորընտիր փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում