ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկան դուրս է գալիս կարանտինից և նշում Հիշատակի օրը. Reuters

Ամերիկան դուրս է գալիս կարանտինից և նշում  Հիշատակի օրը. Reuters

Այսօր Ամերիկան ​​նշում է իր ազգային տոներից մեկը՝ Հիշատակի օրը: Այս օրը ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում երկրի բոլոր զինծառայողներին, որոնք զոհվել են այն պատերազմներում կամ զինված բախումներում, որոնց մասնակցել է Ամերիկան: Տոնի առթիվ բոլոր 50 նահանգների իշխանությունները հայտարարել են, որ «կբացվեն» ավելի քան երկու ամիս տևած կարանտինից հետո ու կվերադառնան նորմալ  կյանքի:

Ի դեպ, նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր բոլոր նահանգների իշխանություններին, որ կզրկվեն դաշնային օգնությունից, եթե անհապաղ չսկսեն վերաբացվել:

Նախագահի անհամբերությունը, մասնագետների կարծիքով, պայմանավորված է նոյեմբերի ընտրություններով: Թրամփը  ցանկանում է տնտեսական բարձր ցուցանիշներով գնալ ընտրությունների՝ ապահովելու իր վերընտրությունը: Սակայն առողջապահության մասնագետները նախազգուշացնում են, որ չափազանց հապճեպ բացումը սպառնում է համաճարակի երկրորդ ալիքն առաջացնել հենց նոյեմբերի ընտրություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում