ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի. Associated Press

ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի. Associated Press

Հյուսիսային Կարոլինայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը դանակով սպառնալով ընդհատել է բապտիստական ​​եկեղեցու արարողությունը: Ձերբակալության ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան:

Տղամարդը դանակով եկել է եկեղեցի և սկսել վիրավորել հոգևորականներին ու հավատացյալներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ապրել է եկեղեցու մոտ և դժգոհ է եղել բացօթյա պատարագի ժամանակ առաջացած աղմուկից: Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում մարդկանց կուտակումներից խուսափելու համար հոգևորականները խուսափել են արարողությունները եկեղեցու ներսում անցկացնելուց:

Ոստիկանների հետ ընդհարման ժամանակ վիրավորվել է նաև հանցագործը: Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում