ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպական ևս մի երկիր հաղթեց կորոնավիրուսը. Lenta

Եվրոպական ևս մի երկիր հաղթեց կորոնավիրուսը. Lenta

Եվրոպական ևս մի երկիր՝ Մոնտենեգրոն, հայտարարեց կորոնավիրուսի նկատմամբ իր հաղթանակի մասին: Նախագահ Միլո Ջուկանովիչը Twitter- ում գրել է. «Մոնտենեգրոն հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսը: Այլևս հիվանդներ չունենք»: Ըստ նախագահի՝ դա տեղի է ունեցել երկրի պետական ​​մարմինների համակարգված աշխատանքի և հասարակության պատասխանատվության շնորհիվ: Ջուկանովիչը շեշտել է, որ այժմ կառավարությունը հաղթահարելու է համաճարակի հետևանքները:

Համաձայն վերջին տվյալների՝ եվրոպական այս փոքրիկ երկրում եղել է վարակի 324 դեպք, մահացել է 9 մարդ, 315-ը բուժվել է:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսը հաղթահարելու մասին առաջինը հայտարարեց Սլովենիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում