ՄՄարիամ Մխիթարյան

Բրիտանացիները պահանջում են վարչապետի խորհրդականի հրաժարականը. BBC

Բրիտանացիները պահանջում են վարչապետի խորհրդականի հրաժարականը. BBC

Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունանում վարչապետ Բորիս Ջոնսոնի օգնականի՝ Brexit- ի ճարտարապետ Դոմինիկ Քամինգսի շուրջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, հակառակ երկրում գործող կարանտինի ռեժիմի, Քամինգսը այցելել է Լոնդոնից 460 կմ հեռու գտնվող քաղաքում ապրող իր հարազատներին: Բրիտանական մամուլը հաղորդել էր, որ նա դա արել է երկու անգամ, և հասարակության տարբեր օղակներում հնչում է նրա հրաժարականի պահանջը:

Բորիս Ջոնսոնն ամեն կերպ փորձել է արդարացնել օգնականին՝ բացատրելով, որ Քամինգսը երեխային տարել է Դարեմում բնակվող իր ծնողների մոտ, երբ կասկածել է, որ ինքն ու կինը կորոնավիրուսի ախտանիշներ ունեն:

Բացատրությունը, սակայն, ավելի մեծ աղմուկ է առաջացրել: Այն գնահատվել է օրենքից վեր դասվելու փայլուն օրինակ: Լեյբորիստները դա համարել են լուրջ փորձություն վարչապետի համար,որը նա ձախողել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում