ՄՄարի Կոստանյան

Վատիկանի թանգարանները կվերաբացվեն հունիսի 1-ից. Reuters

Վատիկանի թանգարանները կվերաբացվեն հունիսի 1-ից. Reuters

Վատիկանի թանգարաններն այցելուների առջև իրենց դռները կվերաբացեն հունիսի 1-ից՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Այսպիսով՝ ամռան սկզբից հնարավոր կլինի այցելել թանգարաններ, որտեղ ցուցադրված են Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներ, ինչպես նաև՝ հին հռոմեական ու եգիպտական արտեֆակտներ:

Այցելության համար անհրաժեշտ կլինի առցանց ամրագրում կատարել, որպեսզի  հնարավոր լինի խուսափել մարդկանց կուտակումներից: Բացի այդ, թանգարանների մուտքերի մոտ այցելուները կջերմաչափվեն, բոլորը պետք է պարտադիր դիմակ կրեն: Դիմակով ու ձեռնոցով կլինեն նաև թանգարանների աշխատակիցները: Մշակութային կենտրոններում կլինեն նաև բուժաշխատողներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում