ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում հրաժարվում են բուժել կորոնավիրուսով հիվանդ սևամորթ քաղաքացիներին. ABC News

ԱՄՆ-ում հրաժարվում են բուժել կորոնավիրուսով հիվանդ սևամորթ քաղաքացիներին. ABC News

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում, որտեղ բնակչության մեծ մասը սևամորթ է, կորոնավիրուսից մահացածների ընտանիքները բողոքել են առողջապահության համակարգում տիրող ռասայական խտրականությունից: Այստեղ հիվանդանոցները հրաժարվում են ընդունել սևամորթ և աղքատ բնակչությանը:

«Համաճարակը ցույց տվեց, որ Ամերիկայի առողջապահության համակարգը չի սպասարկում  բոլոր քաղաքացիներին», - ասել է Հարվարդի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Էվելին Հեմմոնդսը: Նրա կարծիքով ՝ սևամորթներին չեն օգնում, հիվանդանոցներում հրաժարվում են նրանց բուժել, անտեսվում են առողջապահության համակարգին ուղղված նրանց դիմումները:

Գիտնականները նշել են, որ Միացյալ Նահանգներում սևամորթ վարակակիրները մյուսներից երեք անգամ ավելի շատ են: Միսիսիպիում աֆրոամերիկացիները բնակչության 37 տոկոսն են, ընդ որում դրա 52 տոկոսը կազմում են COVID-19-ից մահացածները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում