ՄՄարիամ Մխիթարյան

Աշխարհիկ Իզմիրը ցնցել է Թուրքիան. Ermenihaber

Աշխարհիկ Իզմիրը ցնցել է Թուրքիան. Ermenihaber

Իսլամական պահքի՝ Ռամադանի ընթացքում երկու աղմկահարույց դեպք է գրանցվել Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում: Մայիսի 20-ին  քաղաքի մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական Bella ciao երգը, որը նշանակում է՝ «մնաս բարով, գեղեցկուհի»։ Այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանում ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։

Հաջորդ օրը նույն դեպքը կրկնվել է նահանգի Բորնովա և Բայրաքլը շրջանների մզկիթներում: Այստեղ արդեն բարձրախոսներով ազանի ձայնի փոխարեն հնչել է թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։

Երկու միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր դատազությունը հետաքննություն է սկսել երգերը հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու համար»։ Իսկ Իզմիրի նահանգային մուֆթիությունը ժամանակավորապես դադարեցել է ազանի կենտրոնական համակարգի օգտագործումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում