ՄՄարի Կոստանյան

Հարավային Սուդանում բախումների զոհ է դարձել 300 մարդ. BBC

Հարավային Սուդանում բախումների զոհ է դարձել 300 մարդ. BBC

Հարավային Սուդանում միջհամայնքային բախումներ են տեղի ունեցել՝ գրում է BBC-ն:  Զինված հակամարտությունների ժամանակ ավերվել են տասնյակ տներ, թալանվել են մարդասիրական օգնություն տրամադրող խմբերին պատկանող պահեստները: Բախումների ժամանակ սպանվել է առնվազն 300 մարդ: Առևանգվել են բազմաթիվ կանայք, ինչպես նաև՝ մեծ թվով խոշոր և մանր եղջերավոր անասուններ: Առողջապահության ոլորտի աշխատակիցների հավաստմամբ՝ զոհերի մեծ մասը մահացել է ստացած հրազենային վնասվածքներից:

Հարավային Սուդանում փետրվարին ստորագրված համաձայնագիրը նպատակ ուներ վերջ դնելու երկրում վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, սակայն միջհամայնքային բախումներն ու արյունահեղությունները երբեք չեն դադարել: Փետրվար ամսից մինչև այժմ նման բախումների զոհ է դարձել 800 բնակիչ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում