ՄՄարիամ Մխիթարյան

Նվազում է ռուսական գազի պահանջարկը. INTERFAX

Նվազում է ռուսական գազի պահանջարկը. INTERFAX

Մարտի վերջին, ռուսական գազի մատակարարումները Թուրքիա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են յոթ անգամ` 1,418 միլիարդից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի, իսկ 2018-ի համեմատ էլ նվազել են 14 անգամ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության (FCS) տվյալները:

Այսպիսով, Թուրքիան, որը նախկինում երկրորդ տեղում էր «Գազպրոմի» խոշոր գնորդների ցանկում, հայտնվել է երկրորդ տասնյակում՝ գնումների ծավալով զիջելով նույնիսկ Լիտվային:

Թուրքիայում ռուսական գազի պահանջարկը նվազել է հեղուկացված բնական գազի մատակարարման կտրուկ աճի պատճառով: 2019 թ. դեկտեմբերին «Բոտաս» պետական ​​գազային ընկերությունը մինչև մարտ գնել է առաքումներով հեղուկացված բնական գազի 30 խմբաքանակ, 70-ն էլ՝ 2020-2023 թվականների համար:

Թուրքական ընկերությունները հեղուկացված գազը ներմուծել են հիմնականում Ալժիրից, Քաթարից, Նիգերիայից և ԱՄՆ-ից: Ըստ մասնագետների՝ կտրուկ էժանացած հեղուկացված գազը կարողացավ դիմակայել խողովակաշարերով մատակարարվող գազի մրցակցությանը և նույնիսկ շահել այն: Անցյալ տարվա դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարի բացումը, փաստորեն, չկարգավորեց իրավիճակը:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Գերմանիան՝ «Գազպրոմի» ամենամեծ գնորդը, մարտին 45 տոկոսով կրճատել է գնումները՝ այն հասցնելով 2,67 միլիարդ խորանարդ մետրի: Արդյունքում, խողովակաշարային գազի ներմուծման մենաշնորհ ունեցող ռուսաստանյան ընկերությունը, պատմության մեջ առաջին անգամ կորուստ է կրել տարվա առաջին եռամսյակում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում