ԱԱրման Գալոյան

ՄԻՊ-ը գրություններ կուղարկի իրավապահ մարմիններին՝ ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությունները հասկանալու համար

ՄԻՊ-ը գրություններ կուղարկի իրավապահ մարմիններին՝ ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությունները հասկանալու համար

Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ,- տեղեկացրել է ՄԻՊ աշխատակազմը:

«Հստակության համար հատուկ նշում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է իսպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ,  բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին դստեր հասցեին համացանցում Արտյոմ Խաչատրյանի վիրավորական արտահայտություններին՝ գրառումը որակելով «ամբողջությամբ ատելության խոսք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում