ՆՆարե Ոսկանյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աջակցել Աֆրիկային․ РИА Новости

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աջակցել Աֆրիկային․ РИА Новости

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»,- նշել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև անհրաժեշտ է համարել մշակել հատուկ ծրագիր աֆրիկյան երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում