ՄՄարի Կոստանյան

Միշուստինը վերադարձել է ՌԴ վարչապետի լիազորությունների կատարմանը. Lenta.ru

Միշուստինը վերադարձել է ՌԴ վարչապետի լիազորությունների կատարմանը. Lenta.ru

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով վերականգնվել է կորոնավիրուսով վարակված Միխայիլ Միշուստինի՝ երկրի վարչապետի լիազորությունները: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Կրեմլի հայտարարությանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով իրավական ուժը կորցրել է Անդրեյ Բելաուսովին՝ երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ որոշումը:

Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել ապրիլի 30-ին: Նույն օրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխվարչապետ Անդրեյ Բելաուսովը:

Միաժամանակ, Միշուստինը շարունակել է աշխատել բուժման ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում