ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վիճակագրական այսօրվա տվյալները:

Ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 4 միլիոն 895 հազարի: Մահացության ցուցանիշը կազմում  է 320.192: Ավելացել է նաև ապաքինվածների թիվը: Կորոնավիրուսից բուժվել է մոտ 2 միլիոն հիվանդ:

Առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում կա ավելի քան 1 միլիոն 550 հազար վարակված, մահացել են մոտ 92 հազարը, բուժվել է 357 հազար հիվանդ:

Վարակվածների թվով երկրորդը Ռուսաստանն է: Այս երկրում վարակվել է ավելի քան 290 հազար, մահացածների թիվը համեմատաբար քիչ է՝ 2722: Ապաքինվածները 70 հազար են:

Երրորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում կա 278 հազար վարակված, մահացել են ավելի քան 27 հազարը:

Չորրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ վարակված են 255 հազարը, մահացության ցուցանիշը մոտենում է 17 հազարի:

Հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Այս երկրում վարակված է 246.500 մարդ: Մահացել են մոտ 35 հազարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում