ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի խորհրդարանն ընդունել է Իսրայելին հակազդող օրենք. IRNA

Իրանի խորհրդարանն ընդունել է Իսրայելին հակազդող օրենք. IRNA

Երկուշաբթի Իրանի Մեջլիսը (խորհրդարան) քվեարկել է Իսրայելին հակազդող օրինագծի օգտին: Այս մասին հաղորդում է IRNA- ն:

Օրենքը նախատեսում է, որ  հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վիրտուալ դեսպանատուն ստեղծի Երուսաղեմում, որն իրանական կողմը ճանաչում է որպես Պաղեստինի մայրաքաղաք:

Օրենքը նաև արգելում է իսրայելական ապրանքների տեղափոխումն Իրանի տարածքով: Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները պարտավորվում են օգնություն ցուցաբերել այլ ժողովուրդներին և պետություններին ՝ Երուսաղեմի «ազատագրմանն» ուղղված ջանքերում:

Հունվարին ԱՄՆ նախագահ Թրամփի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև ձեռք բերված դարի գործարքի շրջանակում Պաղեստինի մայրաքաղաք էր ճանաչվում Երուսաղեմի արևելյան հատվածի մի մասը՝ Աբու Դիս արվարձանը, իսկ ամբողջ Երուսաղեմը համարվել էր Իսրայելի անբաժան մայրաքաղաքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում