ՄՄարիամ Մխիթարյան

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է Ալբանիայի նախագահի կինը. РИА Новости

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է Ալբանիայի նախագահի կինը. РИА Новости

Ալբանիայի նախագահի կինը՝ Մոնիկա Քրիմադին ձերբակալվել է Տիրանայում՝ մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Ազգային թատրոնի շենքը քանդելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:

2018-ին երկրի վարչապետ Էդի Ռաման որոշել էր քանդել 1939 թվականին կառուցված շենքը, որը պահպանելու համար, ըստ վարչապետի, մեծ ծախսեր էր պահանջվում: Ռաման մտադիր է նույն տեղում կառուցել նոր թատրոն: Դա դժգոհություն է առաջացրել շենքը գնահատող բնակիչների շրջանում:

Կիրակի ցուցարարները շրջապատել էին թատրոնի շենքը, նրանց մեջ էր նաև Ալբանիայի նախագահի կինը, խորհրդարանի անդամ և Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Մոնիկա Քրիմադին: Ոստիկանները ձերբակալել են նախագահի կնոջն ու մի քանի ցուցարարի, իսկ մնացածը չեն կարողացել կանխել իշխանությունների ծրագիրը, և թատրոնի շենքը քանդվել է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում