Իսպանիայում մեկ օրում գրանցվել է վերջին ութ շաբաթվա ընթացքում մահացության ամենացածր ցուցանիշը՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը: Եվրոպական այս երկրում կորոնավիրուսի վարակից մահացել է 102 հիվանդ: Իսպանիայում COVID-19-ի վիճակագրական տվյալների մասին հայտնել են Իսպանիայի Առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում վարակից մահացել է 27 հազար 563 հիվանդ: Վարակվածների թիվը 230.183-ից հասել է 230.698-ի:










