ՄՄարի Կոստանյան

Թրամփը կորոնավիրուսի պատվաստանյութ է խոստացել մինչև տարեվերջ. ABC News

Թրամփը կորոնավիրուսի պատվաստանյութ է խոստացել մինչև տարեվերջ. ABC News

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին խոստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծում մինչև տարեվերջ՝ գրում է ABC News-ը:

«Ամերիկայի տնտեսությունը բացելու մեր երկրի ռազմավարության մեկ այլ կարևորագույն հիմնասյունն արդյունավետ բուժումը և պատվաստանյութի ստեղծումն է հնարավորինս շուտ: Տեսնենք՝ արդյոք հնարավոր կլինի՞ շատ արագ: Երբ ես ասում եմ արագ, ապա նկատի ունեմ մինչև տարեվերջ: Միգուցե՝ ավելի շուտ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միաժամանակ, ԱՄՆ-ում պատվաստանյութերի ստեղծմամբ զբաղվող բժիշկների ու փորձագետների խումբը կասկածներ ունի Թրամփի նշած ժամանակացույցի վերաբերյալ:

Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբանը հայտնել է, որ կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից սկսած անհրաժեշտ է 12-18 ամիս: Սենատի լսումների ժամանակ Էնթընի Ֆաուչին նշել է, որ հաջորդ ուսումնական տարվա մեկնարկին հնարավոր չէ պատվաստանյութ ստեղծել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում