ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի ընդդիմությանը հետապնդում են համավարակի պայմաններում. Ermenihaber

Թուրքիայի ընդդիմությանը հետապնդում են համավարակի պայմաններում. Ermenihaber

Թուրքիայում նույնիսկ համավարակի պայմաններում չեն դադարում ընդդիմադիր քրդամետ ուժերի ներկայացուցիչների հետապնդումները: Պաշտոնանկ են արվել Իգդիր, Սիիրթ, Քուրթալան, Բայքան և Ալթընովա բնակավայրերում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող ՏԻՄ ղեկավարները, և նրանց փոխարեն քրդական քաղաքապետարաններում նշանակվել են հոգաբարձուներ (պետական կառավարիչներ):

Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել պաշտոնից հեռացված համայնքապետների տներում, շրջապատել է նրանց ղեկավարած համայնքապետարանները:

Նշենք, որ 2019 թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ԺԴԿ ներկայացուցիչները հաղթել էին 65 համայնքում, որոնցից 3-ը քաղաքներ էին, մյուսները՝ շրջաններ ու գյուղեր։ Մինչ օրս, իշխանությունները հոգաբարձուներ ու ժամանակավոր կառավարիչներ են նշանակել դրանցից 45-ում, իսկ ևս 6 համայնքում ԺԴԿ-ական գործիչներին ի սկզբանե թույլ չի տրվել զբաղեցնել ընտրություններով ստացած պաշտոնը, քանի որ նրանց նկատմամբ  հետաքննություն է սկսվել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում