ՄՄարիամ Մխիթարյան

Համաշխարհային հարստության մեկ երրորդը պատկանում է կանանց. Forbes

Համաշխարհային հարստության մեկ երրորդը պատկանում է կանանց. Forbes

Boston Consalting Group (BCG) Women in Wealth խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ նշված է, որ ամբողջ աշխարհում կանայք տիրապետում են համաշխարհային կապիտալի 32 տոկոսին՝ 70 տրիլիոն դոլարի, և նրանց հարստությունն ավելի արագ է աճում, քան տղամարդկանց հարստությունը: Դրան չի խանգարի նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սկսված տնտեսական ճգնաժամը:

Ըստ շրջանների՝ կանանց հարստությունը բաժանվում է հետևյալ կերպ. Հյուսիսային Ամերիկայում նրանց է պատկանում կապիտալի 37 տոկոսը: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 33 տոկոսը (առաջին տեղում Ավստրալիան է և Նոր Զելանդիան), Ասիայում՝ 32 տոկոսը (բացառությամբ Ճապոնիայի), Եվրոպայում՝ 31 տոկոսը:

Ենթադրվում է, որ մինչև 2023 թվականը Ասիայում կանայք ավելի կհարստանան՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Հյուսիսային Ամերիկայի կանանցից հետո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում