ՄՄարիամ Մխիթարյան

Սլովենիան հաղթել է կորոնավիրուսը. Reuters

Սլովենիան հաղթել է կորոնավիրուսը. Reuters

Սլովենիան առաջին երկիրն է Եվրոպայում, որ հայտարարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ իր հաղթանակի մասին:

«Վերջին երկու ամիսների ընթացքում Սլովենիան հաղթահարեց համաճարակը... Այսօր մենք ունենք համաճարակաբանության լավագույն պատկերն ամբողջ Եվրոպայում»,- ասել է վարչապետ Յանեզ Յանշը:

Կառավարությունը կվերացնի որոշ նախազգուշական միջոցներ. մայիսի վերջից կդադարի ֆինանսական օգնություն տրամադրել քաղաքացիներին և բիզնեսին: Սլովենիա ժամանող ԵՄ մյուս երկրների բնակիչները ստիպված չեն լինի կարանտին անցնել: Սակայն այս պահանջը կկիրառվի այլ պետությունների քաղաքացիների համար:

Լյուբլյանան միաժամանակ պահանջելու է պահպանել սոցիալական հեռավորությունը և դիմակներ կրել հանրային վայրերում, արգելվելու են նաև զանգվածային միջոցառումները: Հակակարանտինային միջոցառումները ուժի մեջ կլինեն առնվազն 14 օր:

Ընդհանուր առմամբ, Սլովենիայում համաճարակի սկզբից գրանցվել է վարակի 1465 դեպք, մահացել է 103 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում