ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը պահանջել է անհապաղ վճարել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին. РИА Новости

Պուտինը պահանջել է անհապաղ վճարել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին. РИА Новости

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իշխանություններից և բժշկական հաստատությունների ղեկավարներից պահանջել է օրվա ընթացքում վճարել բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Երկրի ղեկավարը շեշտել է, որ եկող շաբաթ ստուգելու է, թե ինչպես է իրականացվում այդ կարգադրությունը:

Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստանում համավարակի համար պատրաստ մահճակալների թվին: Ըստ նրա՝ այժմ ​​148 հազար տեղ կա, և անհրաժեշտ է դրանք պահել պատրաստվածության ամենաբարձր մակարդակում:

Ռուսաստանում մայիսի 15-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 85 շրջանում գերազանցել է 262 հազարը, ապաքինված մարդկանց թիվը հասել է 58226-ի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում