ՄՄարիամ Մխիթարյան

Կարանտինից հետո կյանքը երկրագնդի վրա կլինի՞ նախկինը. DW

Կարանտինից հետո կյանքը երկրագնդի վրա կլինի՞ նախկինը. DW

Կորոնավիրուսը ցույց տվեց, որ հնարավոր է գոյատևել բնության հետ՝ այն ավելի քիչ աղտոտելով: Հիմա շատ մարդիկ խանդավառված խոսում են նոր աշխարհի մասին՝ հուսալով, որ կփոխվի բնության նկատմամբ մոտեցումը: Կարճ ժամանակահատվածում բնությունը հասցրեց մաքրվել: Հնդկաստանում հյուսիսային Փենջաբ նահանգի բնակիչները 30 տարվա ընթացքում առաջին անգամ տեսան Հիմալայների գագաթը: Վենետիկի ջրանցքներն այնքան մաքրվեցին, որ դրանցում լողացող ձկներ երևացին: Գազաններն ու թռչուններն անվախ սկսեցին երևալ մեծ քաղաքների դատարկ փողոցներում:

Սակայն մասնագետները վախենում են, որ Երկրագնդի մթնոլորտի պահպանումը ժամանակավոր բնույթ կկրի: Կարանտինի չեղարկվելուն պես ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին: Եվ ոչ միայն կենդանիները կմեկնեն անտառ, այլև, ցավոք, բնության նկատմամբ մոտեցումը կմնա նույնը: Մարդիկ կմոռանան էկոլոգիայի մասին՝ հանուն տնտեսական բարիքի: Համաշխարհային տնտեսությունը վերականգնելուն պես, ջերմոցային գազերի արտանետումները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան, քանի որ ձեռնարկությունները ստիպված կլինեն մեծացնել արտադրությունը` փոխհատուցելու կորցրած ծախսերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում