ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայում սկսել են կորոնավիրուսի հակամարմնի հայտնաբերման համար թեստավորումը. Риа Новости

Մոսկվայում սկսել են կորոնավիրուսի հակամարմնի հայտնաբերման համար թեստավորումը. Риа Новости

Մոսկվայում սկսվել է  կորոնավիրուսի հակամարմինների հայտնաբերման զանգվածային թեստավորումը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով՝ տարբեր տարիքային խմբերից և բնակության շրջաններից, հրավերներն ուղարկվում են էլեկտրոնային փոստով կամ SMS- ի միջոցով:

Թեստավորումը կանցկացվի Մոսկվայի 30 կլինիկայում: Թեստի արդյունքները հիմք կհանդիսանան սահմանափակող միջոցների մեղմացման համար:

Հինգշաբթի բրիտանական Daily Telegraph-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ է վարում շվեյցարական դեղագործական Roche կոնցեռնի հետ կորոնավիրուսի հակամարմինների միլիոնավոր թեստեր ձեռք բերելու համար:

Հրապարակման համաձայն՝ Անգլիայի առողջապահության ծառայության մասնագետները հաստատել են դրանց բացարձակ ճշգրտությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Remdesivir-ի՝ հակավիրուսային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը մինչև վերջերս համարվում էր Covid-19-ի առավել խոստումնալից դեղը: Գործնականում այս որոշումը նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Remdesivir-ի արդյունավետության աստիճանը պետք է նորից ստուգվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում