ՄՄարիամ Մխիթարյան

COVID-19-ը՝ Կավասակի սինդրոմի բռնկման պատճառ աշխարհի երեխաների շրջանում. BBC

COVID-19-ը՝ Կավասակի սինդրոմի բռնկման պատճառ աշխարհի երեխաների շրջանում. BBC

Աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, երեխաների շրջանում հայտնաբերվել է Կավասակի համախտանիշի բռնկում, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային համաճարակի հետ:

Կավասակին հազվագյուտ հիվանդություն է, կրում է ճապոնացի բժշկի անունը և առաջին անգամ նկարագրվել է 1967 թ.: Հիվանդության ախտանիշներն են արյան անոթների բորբոքում, ցան, այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում, փսխում և շրթունքների չորացում: Այն ազդում է մինչև հինգ տարեկան երեխաների վրա:

Կովիդ-19-ի հետ կապված Կովասակիի ախտանիշները հայտնվել են նաև մինչև 16 տարեկան դեռահասների մոտ:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Նյու Յորք նահանգում երեք երեխա է մահացել այդ ախտանիշներով, տասնյակներն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նման հարյուր դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, 10 դեպք՝ Իտալիայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում