ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է լինի անվճար բոլորի համար. Al Jazeera

Կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է լինի անվճար բոլորի համար. Al Jazeera

Առողջապահության համաշխարհային ասամբլեան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղաքականության մշակմամբ զբաղվող մարմինը, հաջորդ շաբաթ կանցկացնի իր ամենամյա գլխավոր հանդիպումը՝ գրում է Al Jazeera-ն:

Համաշխարհային նախկին ու գործող ավելի քան 140 ղեկավարներ ԱՀԱ-ի նախաձեռնությամբ երաշխավորագիր են ստորագրել կորոնավիրուսի պատվաստանյութի կամ դեղամիջոցի նկատմամբ իրենց հետագա պարտավորությունների վերաբերյալ:

Նամակում ասվում է՝ կառավարություններն ու միջազգային գործընկերները պետք է միավորվեն պատվաստանյութի համաշխարհային երաշխավորման հարցի շուրջ, որի համաձայն՝ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի ստեղծման դեպքում կսկսվի դրա արագ արտադրությունը, հասանելի կլինի բոլոր մարդկանց, երկրներին և, ամենակարևորը՝ կլինի անվճար:

Նույն սկզբունքը կգործի նաև COVID-19-ին առնչվող բուժումների, ախտորոշումների և մյուս տեխնոլոգիաների դեպքում:

Նամակում ասվում է, որ ոչ ոք չպետք է հետ մնա պատվաստանյութին սպասելիս՝ անկախ  գտնվելու վայրից կամ վաստակած գումարից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում