ՆՆարեկ Սահակյան

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,4 մլն-ը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,4 մլն-ը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 4,401,745 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները: Ըստ կայքի տվյալների՝ համավարակի մեկնարկից մինչ այժմ մահացել է 296,340 մարդ, ապաքինվել 1,645,665-ը, ակտիվ վարակակիր է 2,459,740-ը:

Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1,422,217 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է՝ 84,554 մարդ:

Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 33 000, Իտալիան՝ ավելի քան 31 000, Իսպանիան և Ֆրանսիան՝ յուրաքանչյուր երկրում ավելի քան 27 000 զոհ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում