ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը բողոքում է Կոնգրեսի օրինագծի դեմ. TASS

Չինաստանը բողոքում է  Կոնգրեսի օրինագծի դեմ. TASS

Չինաստանն իր բողոքն է հայտնել ԱՄՆ մի շարք սենատորների կողմից Չինաստանի դեմ մշակված օրինագծի առիթով: Այն նախատեսում է COVID-19-ի հետ կապված պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ:

Նրանք ցանկանում են Չինաստանին մեղադրել համաճարակի դեմ պայքարում իրենց անհաջողության համար: Դա անբարոյական է: Մենք խստորեն բողոքում ենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Նա շեշտել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) բռնկումից ի վեր Չինաստանը սերտորեն համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը ԱՄՆ Սենատ է մտցրել մի օրինագիծ, որը նախատեսում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե Պեկինը «չհամագործակցի և չներկայացնի ամբողջական զեկույց այն դեպքերի մասին, որոնք հանգեցրել են կորոնավիրուսի բռնկման»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում