ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հետ է ուղարկում Ռուսաստանից ստացած բժշկական սարքերը. BBC

ԱՄՆ-ը հետ է ուղարկում Ռուսաստանից ստացած բժշկական սարքերը. BBC

ԱՄՆ ​​իշխանությունները վերադարձնում են Ռուսաստանից բերված թոքերի արհեստական օդափոխման սարքերը: Նյու Յորքը ստացել էր 30, Նյու Ջերսին՝ 15 այդպիսի սարք, բայց համաձայն ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) տվյալների, դրանք չեն օգտագործվել հիվանդանոցներում:

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Aventa-M սարքերին, որոնք ԱՄՆ են առաքվել ապրիլի սկզբին: Ամերիկյան կողմի այդ քայլի պատճառը վերջին օրերին Ռուսաստանում՝ Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներում բռնկված հրդեհներն են: Երկու դեպքն էլ տեղի են ունեցել վերակենդանացման բաժանմունքներում, որտեղ բուժվում էին Covid-19-ի հիվանդները: Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցներից մեկն էլ հրաժարվել է օգտագործել «Ավենտա» օդափոխման սարքը:

Երկու հրդեհի դեպքերով Ռուսաստանում հետաքննություն է անցկացվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում