ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիայի ամենատարեց կինը հաղթել է կորոնավիրուսին. Daily Mail

Իսպանիայի ամենատարեց կինը հաղթել է կորոնավիրուսին. Daily Mail

Իսպանիայում կորոնավիրուսից բուժվել է երկրի ամենատարեց կինը՝ 113-ամյա Մարիա Բրանյասը: Նա վերջին քսան տարին ապրում է Ժիրոնա նահանգի ծերանոցում: Նրան կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել ապրիլին, իսկ մայիսի սկզբին բժիշկները հաստատել են, որ Մարիան ապաքինվել է:

Հիվանդության ընթացքում նա մեկուսացած է եղել իր սենյակում և ստիպված է եղել ծննդյան 113-ամյակը նշել մենության մեջ: Ի վերջո, Մարիան առողջացել է, բայց ծերանոցի մյուս 17 վարակակիր բնակիչները մահացել են:

Բրանյասը երեք երեխա, տասնմեկ թոռ և 13 ծոռ ունի, անցել է երկու համաշխարհային և Իսպանիայի քաղաքացիական պատերազմների միջով, հաղթահարել է նաև իսպանական գրիպի համաճարակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում